Կորոնավիրուսի վարակման 442 նոր դեպք. կա 21 մահ
Հայաստանում հուլիսի 17-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 442 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 17-ին հաստատվել է կորոնավիրուսի 34001 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 143114, վերջին մեկ օրում` 1704 նոր թեստավորում :
Փաստացի այս պահին բուժվում է 10692 պացիենտ, նվազել է` 140-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 22492 անձ` վերջին մեկ օրում 561 անձ:
Ընդհանուր առմամբ, 620 պացիենտ մահացել է (ավելացել է 13-ով):
Արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 197 է: