ԱՄՆ-ում իրականացվել է շաբաթվա ընթացքում երկրորդ դաշնային մահապատիժը
ԱՄՆ-ում շաբաթվա ընթացքում իրականացվել է երկրորդ դաշնային մահապատիժը: Մահվան դատավճիռն ի կատար է ածվել Ուեսլի Փուրկիի առնչությամբ:
Մահապատժը արգելափակվել էր դաշնային դատարանի կողմից, սակայն ԱՄՆ Գերագույն դատարանը այդ որոշումը հինգշաբթի օրը չեղարկել էր:
Փուրկին դատապարտվել էր 2003-ին, Միսուրիում՝ 16-ամյա աղջկա բռնաբարության եւ սպանության համար:
Նրա փաստաբանները պնդում էին, որ նա ուղեղի վնասվածք եւ Ալցհեյմերի հիվանդությունից առաջացած թուլամտություն ունի: Նրանք ասել են, որ չնայած Փուրկին խոստովանել է իր մեղքը, նա չի հասկացել իր մահապատժի պատճառը, եւ նրա սպանությունը կխախտի ԱՄՆ Սահմանադրությունը:
1963 թվականից դաշնային կառավարությունը մահապատժի է ենթարկել միայն երեք մարդու՝ բոլորը՝ 2001-2003 թվականներին: