Թուրքական դատարանը թուրք գերմանական լրագրող Դենիզ Յուջելին դատապարտել է մոտ 3 տարվա հեռակա ազատազրկման
Թուրքական դատարանը թուրք-գերմանական լրագրող Դենիզ Յուջելին դատապարտել է մոտ 2 տարվա եւ 9 ամսվա հեռակա ազատազրկման՝ ահաբեկչություն քարոզելու համար, հայտնում է Anadolu պետական գործակալությունը։
Յուջելը ազատ էր արձակվել 2018-ի փետրվարին՝ մեկ տարի առանց մեղադրանքի առաջադրման բանտարկվելուց հետո։ Ազատ արձակելուց անմիջապես հետո նա վերադարձել էր Բեռլին: Լրագրողը հերքում է մեղադրանքները: