Իտալիան արգելել է Սերբիայից, Կոսովոյից և Չեռնոգորիայից ժամանողների մուտքը
Իտալիան արգելել է Սերբիայից, Կոսովոյից եւ Չեռնոգորիայից ժամանողների մուտքը, որպեսզի կանխի COVID-19-ի դեպքերի ներմուծումը դրսից, հայտնում է Reuters-ը:
«Բոլոր նրանց, ովքեր վերջին 14 օրերին գտնվել են այդ տարածքներում, արգելվում է մուտք գործել Իտալիա եւ տարանցիկ ճանապարհով անցնել այնտեղով։ Մենք պետք է զգուշություն դրսեւորենք, որպեսզի պաշտպանենք ձեռք բերված առաջընթացը »,- ասել է առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան:
Անցած շաբաթ Իտալիան արդեն արգելել էր 13 երկրներից, այդ թվում՝ Հայաստանից ժամանողների մուտքը: