Թուրքական ընդդիմության առաջնորդը պետք է Էրդողանին 52 հազար դոլար փոխհատուցում վճարի
Թուրքական դատարանի որոշմամբ՝ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն պետք է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին եւ նրա ընտանիքին վճարի 359 000 թուրքական լիր (մոտ 52 հազար դոլար) փոխհատուցում: Ընդդիմության առաջնորդը Էրդողանին մեղադրել էր, որ փող է փոխանցել օֆշորային հաշիվներին:
2017 թվականին խորհրդարանում ելույթ ունենալիս Քըլըչդարօղլուն ասել էր, որ նախագահի մերձավոր շրջապատը Մեն կղզում օֆշորային ընկերության միջոցով զբաղվել է բազմամիլիոնանոց թրաֆիքով, իսկ ավելի ուշ ներկայացրել էր նաեւ փոխանցումների անդորրագրերը:
Էրդողանը, սակայն, Քըլըչդարօղլուին մեղադրել է «ստի» մեջ՝ ասելով, որ 5 մարդ «փող է ստացել, որովհետեւ վաճառել էին իրենց գոյություն ունեցող ընկերությունները»: «Այնտեղ փող չեն ուղարկել»,- ասել է նա: