Ջեյհուն Բայրամովը դարձավ Ադրբեջանի ԱԳ նոր նախարարը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագիր է ստորագրել Ջեյհուն Բայրամովին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար նշանակելու մասին, հայտնում է «ԱզերՏԱջը»:
Պետության ղեկավարի այլ հրամանագրով Ջեյհուն Բայրամովն ազատվել է կրթության նախարարի պաշտոնից:
Էլմար Մամեդյարովի պաշտոնանկության մասին լուրերը պտտվում էին արդեն երկար ժամանակ: Առաջին ծիծեռնակն էին արտասահմանում Մամեդյարովների ընտանիքի ունեցվածքի մասին բազմաթիվ հրապարակումները:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա «շշպռումներից» հետո Մամեդյարովի պաշտոնանկության վերաբերյալ այլևս կասկած չկար:
Հիշեցնենք, երեկ Operativ լրատվականը, հղում կատարելով Infoteka24-ին, հաղորդել էր, որ Ադրբեջանի արտգործնախարարը հրաժարական է տվել: