ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ներկայացրել է Տավուշի մարզի քաղաքացիական բնակավայրերում Արման Թաթոյանի փաստահավաք աշխատանքների լուսանկարները
Ադրբեջանական զինված ուժերը հրետանակոծում են ՀՀ Տավուշի մարզի քաղաքացիական բնակավայրերը:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ներկայացրել է Տավուշի մարզի Բերդ, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Նորաշեն քաղաքացիական բնակավայրերում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի փաստահավաք աշխատանքների լուսանկարները:
Բացառապես իրավապաշտպան սկզբունքներով առաջնային աղբյուրից ձեռք բերված հավաստի տվյալները, փաստահավաք աշխատանքների ու անհրաժեշտ ուսումնասիրությունների արդյունքները կուղարկվեն ինչպես միջազգային կառույցներին, այնպես էլ ՀՀ համապատասխան պետական ու հասարակական իրավապաշտպան կառույցներին: