Ֆրանսիան դատապարտում է զինված բախումները հայ-ադրբեջանական սահմանին
Ֆրանսիան դատապարտում է զինված բախումները հայ-ադրբեջանական սահմանին, կոչ է անում երկու կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը եւ վերսկսել երկխոսությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով երկրի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարությունը:
«Ֆրանսիան դատապարտում է զինված բախումները, որոնք կիրակի օրվանից տեղի են ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին եւ հանգեցրել են մի քանի մարդու մահվան: Փարիզը կողմերին կոչ է անում պահպանել հրադադարը եւ վերսկսել երկխոսությունը՝ էսկալացիայից խուսափելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:
Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Ֆրանսիան, իր ռուս եւ ամերիկացի գործընկերների հետ միասին, հաստատում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը միջազգային իրավունքի համաձայն լուծելու իր հանձնառությունը, նշվում է հայտարարության մեջ։