Գվեն Ստեֆանին սպասում է իր երրորդ երեխային
Գվեն Ստեֆանին և իր ամուսին Գևին Ռոսդեյլերը սպասում են իրենց երրորդ երեխայի լույս աշխարհ գալուն:
43 ամյա երգչուհին բոլորովին էլ չի վախենում այս տարիքում ծննդաբերելուց, և ասում է, որ շատ երջանիկ է, որ կկարողանա իր 7 ամյա Կինգստոնին և 4 ամյա Զումեին նվիրել եղբայրիկ կամ էլ քույրիկ: Գվենը միշտ նշել է, որ իր համար ամենակարևորը ընտանքին է: Այժմ նա վերջացնում է իր բոլոր գործերը, որպեսզի անցնի դեկրետի: