Դարավերջին Իտալիայի և Ճապոնիայի բնակչությունը երկու անգամ կնվազի
Դարավերջին ծնելիության մակարդակի անկման պատճառով մոլորակի գրեթե յուրաքանչյուր պետություն կարող է բախվել բնակչության թվի նվազման՝ ասում են գիտնականները:
Վաշինգտոնի համալսարանի Առողջության չափագիտության և գնահատման ամերիկյան ինստիտուտի մի խումբ մասնագետներ հրապարակել են իրենց եզրակացությունները Lancet հեղինակավոր բժշկական ամսագրում:
Ըստ մասնագետների՝ 23 երկրներում, այդ թվում Իսպանիայում, Պորտուգալիայում, Թաիլանդում և Հարավային Կորեայում բնակչությունը մինչև 2100 թվականը կնվազի գրեթե կեսով: Միևնույն ժամանակ, Իտալիայում 61 միլիոն բնակչից կարող է մնալ 28 միլիոնը, իսկ Ճnապոնիայում՝ 128 միլիոնի փոխարեն (2017 թվականի տվյալներով) մինչև դարավերջ կապրի 53 միլիոն մարդ:
Մոտ 2064-ին աշխարհի բնակչության քանակը կհասնի գագաթնակետին՝ 9 միլիարդ 700 միլիոնի, իսկ 40 տարի անց այն կնվազի մինչև 8 միլիարդ 800 միլիոն: Միևնույն ժամանակ, հասարակությունները զգալիորեն կսկսեն ծերանալ, և 80-նն անց մարդկանց թիվը կավելանա: Կլինեն ավելի մեծ թվով ծերեր, քան երիտասարդները՝ գրում է BBC- ն: