Ալյոնա Վոդոնաևան կողմ է թմրանյութերի օրինականացմանը
Չնայած որ Ալյոնա Վոդոնաևան թողել է ծխել, և զբաղված է իր երեխայի դաստիարակմամբ և կարծես թե չի օգտագործում որևէ անօրինական նյութ, նա առաջիններից էր, որ բացահայտ կողմ եղավ Ռուսաստանում թմրանյութերի օրինականացման:
Ալյոնային մտահոգում է այն փաստը, որ Ռուսաստանը կործանվում է հարբեցողներով: Ալյոնայի կարծիքով եթե թեթև թմրատեսակները օրինականացնեն , ապա ալկոհոլիզմի խնդիրը ամբողջությամբ կանհետանա: Նրա կարծիքով ալկոհոլը Ռուսաստանի սարսափելի պատուհասն է: