Կիրականացվեն Մինսկ-Երևան-Մինսկ, Մոսկվա-Երևան, Լոս Անջելես-Երևան-Բոստոն չվերթներ. Քաղավիացիայի կոմիտե
Ս. թ. հուլիսի 16-ին կիրականացվի Մինսկ-Երեւան֊Մինսկ չվերթը Belavia ընկերության կողմից (ժամանում 02:45, մեկնում 03։35): Այս մասին հայտնում են ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից:
«Ս. թ. հուլիսի 16֊ին կիրականացվի Լոս Անջելես֊Երեւան֊Բոստոն չվերթը Icelandair ավիաընկերության կողմից (ժամանում 11։50, մեկնում ս. թ. հուլիսի 17֊ին 08։50)։
Ս․ թ․ հուլիսի 16-ին կիրականացվի Մոսկվա-Երեւան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 21:40):
Ս.թ. հուլիսի 17-ին կիրականացվի Կիեւ-Երեւան-Կիեւ չվերթը SKYUP ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երեւան 03:20, Երեւանից մեկնում ժամը 04:20):
Արտերկրից ժամանած ՀՀ քաղաքացիները եւ ՀՀ տարածք մուտք գործելու իրավունք ստացած օտարերկրյա քաղաքացիները ս.թ. հունիսի 23-ից պարտավորվում են ինքնուրույն կազմակերպել իրենց տեղափոխումը օդանավակայանից եւ ցամաքային սահմանային անցակետերից դեպի նախանշված ինքնամեկուսացման վայրեր:
ԱՌԱՋԻԿԱ ՉՎԵՐԹԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՀԵՏԵՎԵԼ ՄԵՐ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԷՋԻՆ»,-ասված է հաղորդագրության մեջ: