Հայտնի է Քանյե Ուեսթի ընտրական վարկանիշը ԱՄՆ նախագահական ընտրություններում
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի ընտրական վարկանիշը, որը հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում առաջադրվելու իր մտադրության մասին, մոտ 2% է կազմում: Այս մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Redfield & Wilton Strategies խորհրդատվական ընկերության հետազոտություններին:
Ըստ հարցման արդյունքների՝ նախընտրական մրցավազքում առաջատարը ներկայումս ԱՄՆ նախկին փոխնախագահ, դեմոկրատ Ջոզեֆ Բայդենն է (48%), որին հաջորդում է գործող հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփը (39%): Քանյե Ուեսթի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների միայն 2% -ը:
Նաև ամերիկացիների 20% -ը պատասխանել է, որ հավատում է ռեփերի մտադրության լրջությանը՝ ընտրվելու նախագահի պաշտոնում, իսկ հարցվածների մոտ 56% -ը հակառակ կարծիքն է հայտնել:
Նախագահության իր ծրագրերի մասին առաջին անգամ Ուեսթը հայտարարեց 2015-ին: Այդ ժամանակ երաժիշտը հավաստիացրեց, որ կմասնակցի 2020 թվականի ընտրություններին: Այս տարվա հունիսին ռեփերը կրկին հայտարարեց ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվելու իր մտադրության մասին: