Նաոմի Քեմփբելը և Վլադիսլավ Դորոնինը եկել էին U.S. OPEN-ի փակմանը
Նաոմի Քեմփբելի և Վլադիսլավ Դորոնինի բաժանման օրվանից անցել է բավականին մեծ ժամանակահատված, վերջերս նրանք հայտնվել են թենիսի խաղի եզրափակիչ փուլում:
Իհարկե, հաշտության մասին լուրեր դեռ չկան, քանի որ նրանցից յուրաքանչյուրը եկել էր իր ընկերախմբով և նախկին սիրեցյալները չէին էլ շփվում իրար հետ:
Դարոնինը եկել էր Լեոնարդո Դի Կապրիոյի և Ջեսսիկա Ալբայի հետ: Իսկ Նաոմին` R&B երգչի հետ և իրեն պահում էր շատ ազատ: Զույգն ըմպում էր թանկարժեք շամպայն` ոսկեջրված բաժակներով: Իսկ երբեմն էլ Նաոմին նստում էր Մակսեմելլի ծնկներին` ինչ-որ բան շշնջալով նրա ականջին: