Երեկ կրակոցներ են հնչել Սիրահարների այգում (Լուսանկարներ)
Երեկ, հուլիսի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, Կրակոցներ են հնչել Սիրահարների այգու, այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Ժամը 22։40-ի սահմաններում Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Հարավ-արևմտյան Բ2 թաղամասում թիվ 190 դպրոցի հարևանությամբ գտնվող Սիրահարների այգում կրակոցների ձայներ են լսվել։
Օպերատիվորեն նշված վայր են ժամանել Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ։
Այս պահին տեղում աշխատում են Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները, ինչպես նաև Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչները։
Քրեական հետախուզության և Համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները պարզում են ահազանգի իսկությունը, ինչպես նաև՝ կան ականատեսներ վկաներ։
Ըստ ստացված օպերատիվ տեղեկությունների՝ կրակոցներն արձակվել են գազային ատրճանակից։ Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպեր գծով տեղակալ Արթուր Զաքարյանն ու Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Կարեն Գրիգորյանը։
Ժամանել է նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազը։