Ինչպես է Ադրբեջանը թիրախավորում սեփական բնակչությանը. ՊՆ-ն լուսանկար է հրապարակել (Լուսանկար)
Իջևանի լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է լուսանկար, որտեղ երևում է` ինչպես է ադրբեջանական զինուժը զրահատեխնիկան տեղակայում բնակելի տների մերձակայքում` թիրախավորելով խաղաղ բնակչությանը:
Ավելի վաղ Իջևանում բրիֆինգի ժամանակ Արծրուն Հովհաննիսյանը ասել էր. «Ես բրիֆինգից հետո իմ մոտ եղած տեղեկությունները կփոխանցեմ ձեզ, թե ինչպես տների մերձակայքում տեղադրում են զրահատեխնիկա` թիրախավորելով խաղաղ բնակչությանը: Այս պահին ունենք համապատասխան ապացույցներ»:
Նա հավելել էր, որ տվյալ պահին ընդհանուր օպերատիվ իրավիճակը համեմատաբար հանգիստ է, երեկ ժամը 18:00-ից քիչ կրակոցներ կային, լարվածության նվազում կար:
Արծրուն Հովհաննիսյանն ասել էր, որ ադրբեջանական կողմի զոհերը պաշտոնական տվյալներով 11 են, ինքը բայց վստահ է, որ թվերը կարող են փոխվել: