Օգնիր ինձ շարժվել առաջ, օգնիր ինձ ավարտել իմ ուղին' սիրով ու համբերությամբ. մոր նամակն՝ աղջկան
Իմ սիրելի աղջիկ...Կգա օրը, որ ես կծերանամ և դու կլինես համբերատար և կփորձես հասկանալ ինձ: Եթե ես կեղտոտվեմ ճաշից, եթե չկարողանամ հագնվել առանց քո օգնության, եղիր համբերատար: Հիշիր ինչքան երկար ժամանակ եմ ծախսել, երբ այդքանը քեզ եմ սովորեցրել: Եթե քո հետ զրուցելուց նույն բանը հազար անգամ կրկնեմ մի ընդհատիր... լսիր ինձ: Երբ դու փոքր էիր ես հազար անգամ նույն հեքիաթը կարդացել եմ, որպեսզի դու քնես: Երբ տեսնես, որ ոչինչ չեմ հասկանում նոր տեխնոլոգիաներից, տուր ինձ ժամանակ և ինձ մի նայիր ծաղրական ժպիտով: Ես այդպես քեզ շատ բան եմ սովորեցրել: Ինչպես ճիշտ ուտել, ինչպես գեղեցիկ հագնվել, ինչպես դիմակայել կյանքի դժվարություններին:
Եթե ինչ-որ պահի ինչ-որ բան մոռանամ, կորցնեմ զրույցի շարանը' տուր ժամանակ, որպեսզի հիշեմ: Իսկ եթե ինձ մոտ այդպես էլ չստացվի, մի անհանգստացիր: Ի վերջո ամենակարևորը. Ինչ-որ ես քեզ ասում եմ լսիր, կարող է պատահել քեզ հետ: Եթե ես ախորժակ չունենամ' չստիպես ինձ ուտել: Ես ինքս գիտեմ , երբ պետք է ուտեմ, իսկ երբ ոչ: Եթե հոգնած ոտքերս հրաժարվեն ինձ ծառայել, տուր ինձ ձեռքդ, ինչպես տվեցի իմը, երբ դու առաջին քայլերդ էիր անում: Եվ եթե մի օր ես քեզ ասեմ, որ այլևս չեմ ուզում ապրել, այլ ուզում եմ մեռնել... ներիր ինձ... իմ խոսքերի համար: Մի օր դու ինձ կհասկանաս: Տեսնելով իմ ծերությունը մի տխրիր, մի խելագարվիր, մի զգա քեզ անզոր: Եղիր ինձ հետ, փորձիր ինձ հասկանալ և օգնիր' ինչպես ես եմ քեզ օգնել, երբ դու նոր էիր սկսել քո կյանքը: Օգնիր ինձ շարժվել առաջ, օգնիր ինձ ավարտել իմ ուղին' սիրով ու համբերությամբ: Ես կհատուցեմ քեզ իմ ժպիտով ու անսահման սիրով, որը երբեք չի խունանա: Ես սիրում եմ քեզ, իմ սիրելի դուստր...Աստված քեզ օրհնի:
Գրքամոլ. Ֆեյսբուք