Իրանում մահապատժի է ենթարկվել ԿՀՎ-ի օգտին լրտեսության մեջ մեղադրվողներից մեկը
Իրանում մահապատժի է ենթարկվել ԿՀՎ-ի հետ համագործակցության մեջ մեղադրվողներից մեկը, հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետության դատական իշխանության պաշտոական ներկայացուցիչ Գոլյամհոսեյն Էսմայիլին։
Նա նաեւ հայտնել է, որ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի տեղաշարժի մասին տվյալները փոխանցելու մեջ մեղադրվող Մահմուդ Մուսավի Մաջդի մահապատիժը դեռ չի իրականացվել։
«Նմանատիպ դատավճիռը լրտեսներից մյուսի նկատմամբ, ով նախկինում եղել է Իրանի պաշտպանության նախարարության օդատիեզերական հատվածի աշխատակիցը, կյանքի է կոչվել»,- Mizan Online գործակալությունը մեջբերում է Էսմայիլի խոսքերը։
Ըստ իրանական ԶԼՄ-ների՝ Իրանի պաշտպանության նախկին նախարար Ռեզա Ասգարին մահապատժի է ենթարկվել վերջերս․ ԿՀՎ-ի համար աշխատելու ընթացքում նա տեղեկություններ էր փոխանցել իրանական հրթիռների մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: