Համերաշխություն Հայաստանին. Հայաստանը նորից հարձակման է ենթարկվում, այս անգամ՝ Ադրբեջանի կողմից. Իտալիացի պատգամավոր
Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ, Պատգամավորների պալատի Ֆինանսական հարցերով հանձնաժողովի անդամ, Կենսաթոշակային և սոցիալական հարցերով հանձնաժողովի քարտուղար Ալեսսանդրո Պագանոյի թվիթերյան գրառմամբ անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին կատարվող դեպքերին։
Ալեսսանդրո Պագանոն մասնավորապես գրել է. «Համերաշխություն Հայաստանին, որը բազմիցս ստանձնել է քրիստոնեական քաղաքակրթության ֆորպոստի դերը: 1915թ. թուրք օսմանյան իսլամին զոհ գնացած մեկ միլիոն զոհերը մեզ ամեն օր հիշեցնում են այդ մասին: Հայաստանը նորից հարձակման է ենթարկվում, այս անգամ՝ Ադրբեջանի կողմից»:
Գրառումն` այստեղ: