Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 6248 դեպք
Ռուսաստանի Դաշնությունում վերջին օրվա ընթացքում COVID-19-ով վարակման դեպքերի թիվն աճել է 6 248-ով՝ հասնելով 739.947-ի, լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ռուսաստանում վերջին 24 ժամվա ընթացքում 83 մարզում կորոնավիրուսով վարակման 6248 նոր դեպք է գրանցվել, այդ թվում 1531-ը՝ (24.5 տոկոս) առանց կլինիկական դրսեւորումների»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Հավելվում է, որ համավարակի ամբողջ ընթացքում ՌԴ 85 մարզում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 739 947 դեպք (+0․9 տոկոս)։