Դատարանը Թրամփի զարմուհուն թույլատրել է հրապարակային քննարկել նախագահի մասին իր գիրքը
Միացյալ Նահանգների դատարանը չեղյալ է հայտարարել ժամանակավոր արգելքը, որը նախագահ Դոնալդ Թրամփի զարմուհուն՝ Մերի Թրամփին հրապարակային քննարկել իր հորեղբոր մասին գիրքը, երեքշաբթի հայտնել է նրա փաստաբան Թեոդոր Բուտրոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Դատարանը ճիշտ որոշում է կայացրել՝ մերժելով Թրամփի ընտանիքին, որոնք փորձում են խլեցնել հանրային հետաքրքրություն ներկայացնող կարեւոր հարցերի վերաբերյալ Մերի Թրամփի հիմնական քաղաքական հայտարարությունները»,- գրել է նա Twitter-ում:
Այս որոշումը կայացվել էր նրա «Չափազանց շատ եւ երբեք ոչ բավարար․ ինչպես է իմ ընտանիքը ստեղծել աշխարհի ամենավտանգավոր մարդուն» գրքի հրապարակման նախօրեին:
Թրամփի զարմուհին, ով դիպլոմավորված հոգեբան է, պատմում է իր հիշողությունների մասին, որ Միացյալ Նահանգների 45-րդ նախագահը երիտասարդ տարիքից հակված է եղել խաբել եւ տանջել ուրիշներին իր շահերի համար։
Ավելի վաղ դատարանն արգելել էր գրքի հրատարակումը, սակայն վերաքննիչ դատարանը չեղյալ հայտարարեց այդ որոշումը: