Գիշերը դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ․ ՊՆ խոսնակը մանրամասներ է հայտնում
Գիշերը ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը մեր կողմից վարված կրակով կասեցվել է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Այժմ սահմանին հարաբերական անդորր է։
Հ․Գ․ Առաջիկայում կհրապարակենք հետաքրքիր տեսանյութ»,-գրել է նա:
Պաշտպանության նախարարի նախկին մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ հայտնում է, որ հայ-ադրբեջանական սահմանին գիշերը համեմատաբար հանգիստ է անցել:
«Գիշերը համեմատաբար հանգիստ է անցել: Փառք մեր բանակին»,-նշում է Արծրուն Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին ՀՀ ՊՆ-ն տեղեկացրեց, որ ադրբեջանական զինված ուժերը Տավուշի ուղղությամբ սկսել է հրետակոծությունը, որը շարունակվեց նաեւ հուլիսի 13-ին: