«Ռոսկոսմոս»-ի ղեկավարի խորհրդական Իվան Սաֆրոնովի դեմ մեղադրանք է առաջադրվել պետական դավաճանության համար
«Ռոսկոսմոս»-ի ղեկավարի խորհրդական Իվան Սաֆրոնովի դեմ մեղադրանք է առաջադրվել պետական դավաճանության համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով նրա փաստաբան Իվան Պավլովին:
Սաֆրոնովին մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածով («Պետական դավաճանություն»):
Ինքը՝ Սաֆրոնովը, իր մեղքը չի խոստովանել, պատմել է պաշտպանը:
Հուլիսի 7-ին Սաֆրոնովը ձերբակալվել էր դավաճանության կասկածանքով: Քննչական մարմինները նրան կալանավորելու միջնորդությամբ դիմել էին Լեֆորտովոյի դատարան: Ընդ որում, «Ռոսկոսմոս»-ում հայտարարել են, որ նրա համար պետական գաղտնիքը հասանելի է չի եղել։
Նախքան իր նշանակումը «Ռոսկոսմոս»-ի ղեկավարի խորհրդականի պաշտոնում Սաֆրոնովն աշխատել էր «Կոմերսանտ» եւ «Վեդոմոստի» թերթերում: Նրան աշխատանքից հեռացրել էին ֆեդերացիայի խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի հնարավոր հրաժարականի մասին հոդվածից հետո: