Հայաստանի որոշ հատվածներում հուլիսի 14-ի գիշերային ժամերին և օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Հայաստանի որոշ հատվածներում հուլիսի 14-ի գիշերային ժամերին և օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները հյուսիս-արեւմտյան քամու ուժգնացում են կանխատեսում՝ մինչեւ 20-25 մ/վ արագություն: Տեղ-տեղ կարկուտ կտեղա: Օդի ջերմաստիճանն առաջիկա 2 օրվա ընթացքում աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Ինչպես հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ում, Երևանում գիշերը եւ երեկոյան ժամերին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա մինչեւ 15-20 մ/վ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +15 +17, վաղը ցերեկը՝ +30 +32:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +20 +25,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +20 +25,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +14 +17, ցերեկը՝ +28 +30,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +20 +25,
Լոռիում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +23 +28,
Տավուշում գիշերը՝ +14 +19, ցերեկը՝ +28 +31,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +20 +25,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +15 +17, ցերեկը՝ +29 +32,
Արարատում գիշերը՝ +15 +19, ցերեկը՝ +30 +33,
Արմավիրում գիշերը՝ +15 +19, ցերեկը՝ +30 +33,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +20 +25,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +15 +19, ցերեկը՝ +30 +33,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +15 +20, ցերեկը՝ +31 +34,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +10 +15, ցերեկը՝ +23 +28,
Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +8 +12, ցերեկը՝ +23 +28 (հովիտներում գիշերը՝ +15 +20, ցերեկը՝ +30 +34):