Քսան տարեկանի տեսք ունի. 62-ամյա Շերոն Սթոունը լուսանկար է հրապարակել առանց կոսմետիկայի (Լուսանկարներ)
Շերոն Սթոունը չի թաքցնում իր տարիքն ու չի վախենում իրեն ցույց տալ առանց դիմահարդարման։ Նա հանդես է գալիս հօգուտ բնական ծերացման, սակայն 20 տարեկանի տարիք ունի։ Տպավորություն է ստեղծվում, որ ժամանակն իշխանություն չունի այս զարմանալի կնոջ գեղեցկության նկատմամբ։ Դերասանուհու երկրպագուները տարակուսած են, թե ինչպես է նման բան հնարավոր, եթե դերասանուհին երբեք պլաստիկ վիրահատության չի դիմել։
Դերասանուհին բազմաթիվ անգամներ իր հարցազրույցներում պատասխանել է այդ հարցերին. հիմնական միտքը պարզ է՝ Շերոնը վայելում է կյանքը, նշանակում է՝ ամեն ինչ ներքին ներդաշնակության հետ է կապված։
Instagramm-ի լուսանկարն ու գրառումն՝ այս հղումով:
Դերասանուհին նշել է, որ պարբերաբար մտածել է էսթետիկ բժշկության օգնությանը դիմելու մասին, սակայն մինչ այժմ այդպես էլ չի արել դա։
Նա վստահ է, որ պետք է կարողանալ արժանապատվորեն ծերանալ. «Անկեղծ ասած՝ ես կարծում եմ, որ ծերանալն արվեստ է, որում թերությունները սեքսուալ են դառնում»։ Իհարկե, նրա տեսակետի հետ դժվար թե համաձայնեն նրանք, ովքեր ապրում են պլաստիկ վիրաբույժների աշխատասենյակներում, սակայն Շերոն Սթոունն ինքնաբավ է, այդ պատճառով հանրային կարծիքը նրան ամենաքիչն է հետաքրքրում։