Կլոպ. 4 տարվա ծանր աշխատանքից հետո ցանկանում եմ 1 տարի ոչինչ չանել
Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատմել է ապագայի վերաբերյալ իր ծրագրերի մասին:
««Լիվերպուլում» 4 տարվա ծանր աշխատանքից հետո ցանկանում եմ 1 տարի ոչինչ չանել: Դեռ որոշում չեմ ընդունել:
Երբ ավարտեմ մարզչական կարիերաս, ցանկանում եմ վերադառնալ Գերմանիա և բնակություն հաստատել Մայնցում»,- Կլոպի խոսքը փոխանցում է SWR-ը:
Հիշեցնենք, որ 53-ամյա Յուրգեն Կլոպը «Լիվերպուլի» գլխավոր մարզիչի պաշտոնում աշխատանքը սկսել է 2015 թվականից: