«Սևիլիան» հաղթեց և հավասարվեց «Աթլետիկոյին» (տեսանյութ)
Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում «Սեւիլիան» ընդունեց «Մալյորկային» եւ առավելության հասավ 2։0 հաշվով։
41-րդ րոպեին 11 մետրանոցից հյուրերի դարպասը գրավեց արգենտինացի կիսապաշտպան Լուկաս Օկամպոսը։ Մարոկկոն ներկայացնող հարձակվող Յուսեֆ Էն-Նեսիրին 84-րդ րոպեին կրկնապատկեց դաշտի տերերի առավելությունը։
«Սեւիլիան» 66 միավորով հավասարվեց երրորդ տեղում ընթացող Մադրիդի «Աթլետիկոյին» եւ գոլերի տարբերությամբ չորրորդ տեղում է։ «Մալյորկան» նախավերջինն է՝ 32 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 36-րդ տուր
«Սեւիլիա» - «Մալյորկա»՝ 2։0 (տեսանյութ)
Լուկաս Օկամպոս, 41, 11մ, Յուսեֆ Էն-Նեսիրի, 84