Մարսելի հավանական նոր սեփականատերը ցանկանում է ֆրանսիական ակումբում տեսնել Զիդանին և Ռոնալդուին
Թունիսյան ծագում ունեցող ֆրանսիացի գործարար Մուհամեդ Այաչի Այրուդին, ով ցանկանում է դառնալ «Մարսելի» նոր սեփականատերը, ասել է, որ մտադիր է կառուցել թոփ ակումբ՝ հրավիրելով ֆուտբոլային աստղերի:
«Կլինի՞ նոր մարզիչ: Ներկայիս մարզիչը շատ լավն է: Ես կհրավիրե՞մ Զիդանին: Ժամանակը ցույց կտա:
Ես սիրում եմ ֆուտբոլը, ես սիրում եմ սպորտի վեհ կողմը: Ինձ դուր է գալիս գերմանական կարգապահությունը, ինչպես «Բավարիայում» է, ինձ դուր է գալիս «Բարսելոնայի» կրակը: Եվ կա մի խաղացող, որին ես երբեք չեմ մոռանա՝ Կրիշտիանու Ռոնալդու: Ես բարձր եմ գնահատում հարգանքը և կարգապահությունը: Դրանք նա իր մեջ համատեղում է:
Երազո՞ւմ եմ Ռոնալդուին ձեռք բերել: Ամեն ինչ հնարավոր է կյանքում: Այո, ես երազում եմ տեսնել նրան «Մարսելում»։ Բայց սա ակումբի ապագա նախագահ Մուրադ Բյուջելալյայի խնդիրն է», – մեջբերում է Այրուդիին Le Figaro-ն։