«Ասիմպտոմը տատդ ա...»․ Մկրտիչ Արզումանյանի հումորային հրապարակումը
Սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանը չի դադարում ուրախացնել երկրպագուներին։ Նա միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում հանրային ամենատարբեր իրադարձություններին եւ իր հրապարակումներով ժպիտ պարգեւում հետեւորդներին։
Մկրտիչ Արզումանյանն իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է «Կարգին սերիալից» հայտնիու սիրված՝ Ադիկի կերպարում։ Դերասանը հրապարակմանը կից հումորային գրառում է կատարել՝ գրելով․ «Ասիմպտոմը տատդ ա...»։
Նշենք, որ ավելի վաղ Մկրտիչ Արզումանյանը կատարել էր հետեւյալ գրառումը․ «Եթե համացանցում հայհոյելը համարվեր օլիմպիկական մարզաձեւ, Հայաստանը կդառնար վերջին տարիների բացարձակ չեմպիոն։ Ասենք թե, կունենայինք սպորտային Ուշունցի օլիմպիական հավաքական»։