Թուրքիան կթաքցնի Սուրբ Սոֆիայի խճանկարներն ու որմնանկարները
Թուրքիայի իշխանությունները մտադիր են օգտագործել լուսավորության հատուկ տեխնոլոգիա, որն աղոթքների ժամանակ Սուրբ Սոֆիայի տաճարում կթաքցնի քրիստոնեական խճանկարներն ու որմնանկարները: Այս մասին հաղորդել է Hurriyet պարբերականը:
Նախագահի աշխատակազմը, երկրի մշակույթի և զբոսաշրջության նախարարության և կրոնական գործերի վարչության հետ միասին, արդեն պատրաստվում են հուլիսի 24-ին տաճարում առաջին աղոթքին:
Նրանք նաև մտածում են մուսուլմանական աղոթքների ժամանակ խճանկարները և որմնանկարները վարագույրներով ծածկելու մասին:
Նախատեսվում է նաև ստեղծել հատուկ միջանցքներ զբոսաշրջիկների համար: Դա անհրաժեշտ է, որպեսզի նրանք կարողանան մտնել տաճար՝ առանց աղոթողների համար նախատեսված գորգի վրայով քայլելու: