ԱՄՆ-ում հայտնել են, որ Ուհանի լաբորատորիայի գիտնականները հանձնվել են Արեւմուտքին
Ուհանի լաբորատորիայի գիտնականները հանձնվել են Արևմուտքին և տեղեկություններ են տարածել կորոնավիրուսի ծագման մասին, որի շնորհիվ հետախուզական մարմինները մեղադրանքներ են առաջադրել Չինաստանի դեմ: Այս մասին ասել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սթիվ Բենոնը, հայտնել է The Daily Mirror-ը:
«Նրանք դեռ հարցազրույցներ չեն տալիս ԶԼՄ-ներին, բայց Ուհանի լաբորատորիայի և այլ հաստատությունների մարդիկ, ովքեր եկել են Արևմուտք, այժմ կորոնավիրուսային վարակի տարածման հարցում Չինաստանի Կոմունիստական կուսակցության մեղավորության ապացույցներ են փոխանցում: Կարծում եմ՝ մարդիկ ցնցված կլինեն»,-ասել է Բենոնը:
Նրա կարծիքով, արևմտյան հետախուզական գործակալությունները համոզիչ ապացույցներ ունեն Պեկինի մեղավորության մասին: Բոնոնը նշել է, որ դրանք տրամադրվել են նաև չինացի այն գիտնականների կողմից, «որոնք փետրվարից լքել են երկիրը»:
Ապրիլի 29-ին Թրամփը ԱՄՆ հետախուզական գործակալություններին հանձնարարել էր հետաքննել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Չինաստանի հնարավոր դավադրությունը: Կան ենթադրություններ, որ ԱՀԿ-ն գիտեր Չինաստանի Ուհան քաղաքում լաբորատորիաների առկայության մասին:
Ապրիլի սկզբին Նոբելյան մրցանակի ֆրանսիացի դափնեկիր Լուկ Մոնթագյեն, որը միջազգային մրցանակը ստացել էր ՄԻԱՎ-ի բացահայտման համար, ասել էր, որ կորոնավիրուսը ստեղծվել է լաբորատորիաներում: Նրա խոսքով ՝ SARS-CoV-2- ը մշակվել է մոլեկուլային կենսաբանների կողմից՝ դրան ավելացնելով ՄԻԱՎ-ի մասնիկները՝ ՁԻԱՀ-ի պատվաստանյութ ստեղծելու փորձի ժամանակ: Ավելի ուշ, նրա վարկածը հաստատեց նաև ռուս գիտնական Պյոտր Չումակովը, ով ասել էր, որ Ուհանի լաբորատորիայի մասնագետները «բացարձակ խելագար բաներ» են անում:
Դրանից առաջ Fox News-ը, վկայակոչելով մի քանի աղբյուրներ, հաղորդել էր, որ առաջին հիվանդը, որը վարակվել է նոր տեսակի կորոնավիրուսով, Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի լաբորատորիայի աշխատակից է: Արտաքին գործերի նախարարության խոսնակ Չժաո Լիցզյանն ի պատասխան ասել է, որ Ուհանի լաբորատորիաներում SARS-CoV-2 կորոնավիրուսի զարգացման վարկածը գիտական հիմք չունի: Միացյալ Նահանգները կոչ է արել Չինաստանին բացահայտել եւ լիարժեք տեղեկատվություն տրամադրել առաջին վիրուսային վարակի մասին: