Ամերիկացին մասնակցել է «կորոնավիրուսային երեկույթին» ու մահացել
Տեխասում 30-ամյա ամերիկացին, որը թերահավատորեն էր վերաբերվում COVID-19-ի վտանգներին, գնաց «կորոնավիրուսային երեկույթի», վարակվեց ու մահացավ, գրում է The New York Post-ը:
Որոշ նահանգներում երիտասարդները «կորոնավիրուսային երեկույթ» են կազմակերպում՝ հատուկ հիվանդանալու և հակամարմիններ ձեռք բերելու համար: Նման երեկույթներ կազմակերպում է մեկը, ում մոտ ախտորոշվել է COVID-19 վիրուս: Դրա իմաստը ստուգելն է՝ արդյոք վիրուսն իրակա՞ն է, թե՞ ոչ և պարզելը`արդյոք ինչ-որ մեկը կվարակվի՞ երեկույթի ժամանակ:
Ավելի ուշ, այցելուի մոտ վարակ է հայտնաբերվել: Մահից առաջ տղամարդը խոստովանել է, որ կարծում էր՝ այդ ամենը փչոց է, բայց հասկացավ, որ սխալվել է:
«Կարծում եմ՝ սխալ եմ թույլ տվել, մտածեցի, որ դա անհեթեթություն է, բայց դա այդպես չէր»,- բժիշկը մեջբերում է հանգուցյալին:
Ջոն Հոփկինսի համալսարանի վերջին տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում գրանցվել է հիվանդության 3,2 միլիոն դեպք, մահացել է 134,8 հազար մարդ: