Հայ-ուկրաինական Samuum խումբը` բրիտանական մեդիայի ուշադրության կենտրոնում․ խմբի դեբյուտային տեսահոլովակը նկարահանվել է Հայաստանում (Տեսանյութ և լուսանկարներ)
Լուսինե Քոչարյանին դուք հաստատ հիշում եք ուկրաինական «Голос» հեռուստաշոուից։ «Սարերի հովին մեռնեմ» կատարումը նրան Youtube-ում 6,4 մլն․ դիտում եւ հայտնիություն բերեց։ Սայմոն Ուեբբը «Blue» խմբից նրան համեմատեց Թոնի Բրեքսթոնի հետ։ Ամեն ինչ տանում էր դեպի փոփ, բայց՝ ոչ։ Փոխարենը Լուսինեն ստեղծեց «Սամում» նախագիծը՝ մարտահրավեր նետելով մերձարեւելյան մշակույթին։
Արեւմտյան մամուլը միանգամից ուշադրություն դարձրեց ռելիզին եւ խմբի կոնցեպտին։ Հեղինակավոր DIY MAG (London)-ը, հուլիսյան համարում հրապարակեց Samuum-ի շապիկը։ Տեսահոլովակի պրեմիերան կայացավ բրիտանական լեգենդար CLASH magazine-ի կայքում․ այստեղ իրենց պրեմիերան են ունեցել այնպիսի աստղեր, ինչպիսիք են՝ James Blake, The XX, Stormzy, King Krule, и Future։ Երգին անդրադարձել են նաեւ բրիտանական «Chimeo» եւ «Yorkshire Times» ամսագրերը՝ երգին տալով 5 բալ հնարավոր 5-ից։ Լուսինեին համեմատել են այնպիսի աստղերի հետ, ինչպիսին են՝ M.I.A, Cristal Castles։
«Մարիա» երգով Անդրանիկն ու Լուսինեն փորձում են բացահայտել մերձարևելյան մշակույթի կոցկած երեսը, միեւնույն ժամանակ սա աջակցություն է տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում կանանց ազատագրական շարժումներին։
«Մերձավոր արեւելքն անվերադարձ փոխվել է, նրա հետ նաեւ մենթալիտետն ու մերձարեւելյան աղջկա մտածելակերպը,- ասում է Լուսինեն, - Ես ինձ հայկական, մերձավոր արեւելքի մշակույթի մի մասն եմ համարում, շատ եմ սիրում իմ արմատները։ Բայց չեմ վախենում խոսել նաեւ մեր մշակույթի «մութ անկյունների» մասին։ Դա կարեւոր է հենց նրա զարգացման համար»։
Տեսահոլովակում հերոսուհուն գողանում են, որպեսզի ամուսնացնեն։ Աղջկան դա չի զարմացնում, ավելին՝ նա անտարբեր է։ ՉԷ որ իր աշխարհում այս ամենը այնքա՜ն սովորական է։ Ագրեսիվ ավանդույթի հանդեպ զիջողականությունն էլ ստեղծում է տեսահոլովակի լարվածությունը։ «Maria»-ն սպասվող դեբյուտային ալբոմի առաջին սինգլն է։ 2020թ․ Samuum-ը պլանավորում է թողարկել եւս 2 տեսահոլովակ։ Ալբոմը հայկական էթնոէլեկտրոնիկ, փանք, փսիխոդելիք հիփ-հոփի խառնուրդ է լինելու։ Այս պայթուցիկ խառնուրդը մերձավոր Արևելքի կնոջ համար վերջնականապես խորը շունչ քաշելու եւ իր ներքին ուժի ողջ պոտենցիալը դուրս թողնելու հնարավորություն է: