Երևանում դիվանագիտական համարանիշներով ավտոմեքենայի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել
Երևանում հուլիսի 10-ին դիվանագիտական համարանիշներով ավտոմեքենայի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ժամը 03։30-04։00-ն ընկած ժամանակահատվածում դիվանագիտական համարանիշներով Mercedes-ի վարորդը Բաբայան փողոցում բախվել է Երևանի քաղաքապետարանի կողմից նշված փողոցում տեղադրված աղբամաններին, այնուհետև՝ մեկ այլ ավտոմեքենայի, իսկ հետո՝ ծառին։
Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ դիվանագիտական համարանիշներով ավտոմեքենան հաշվառված է Հայաստանում Քուվեյթի դեսպանատան հաշվեկշռում։