Արարատի մարզում 40-ամյա վարորդը VAZ 2107-ով բախվել է խոտով բարձված տրակտորի կցորդիչին
Արարատի մարզում այսօր, հուլիսի 12-ին ավտովթար է տեղի ունեցել։
SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ՝ Ժամը 00։10-ի սահմանում Ավշար գյուղի բնակիչ, 40-ամյա Արմեն Հարությունյանը իր վարած VAZ 2107 մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 28 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ճամփեզրին կայանված խոտով բարձված տրակտորի կցորդիչին։
Վթարի հետևանքով՝ վարորդ Ա․ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։