Մինուս 13 կգ. Գոհար Ավետիսյանը նիհարել է ծննդաբերությունից 8 օր անց (Լուսանկարներ)
Մեկ շաբաթ առաջ Գոհար Ավետիսյանն առաջին անգամ մայր դարձավ։ Նրա որդին՝ Գասպարը, ծնվել է մոր ծննդյան նախօրեին։ Բյութի բլոգերի համար դա իր կյանքի լավագույն նվերն էր։ Քնի պակասը, գլխացավերը եւ սննդի սահմանափակումները չեն խանգարում նրան երջանիկ լինել:
Մինչեւ հղիությունը Գոհար Ավետիսյանն ակտիվ նիհարում էր։ Նրան հաջողվել էր ազատվել 40 կիլոգրամից։ Գոհարի խոսքով, երբ նա իմացել է ընտանիքում առաջիկա համալրման մասին, առաջին միտքը, որ նա ունեցել է. «Ես դեռ նոր եմ»։ Այդուհանդերձ, հայտնի վիզաժիստն արագ վերականգնվել է։ 8 օրվա ընթացքում նա նիհարել է 13 կգ-ով, որոնք ձեռք էր բերել հղիության ընթացքում։
Instagram-ում Գոհար Ավետիսյանը ցույց է տվել իր կազմվածքը։ «Մինուս 13 կգ։ Ազատվել եմ հզիության հավաքած կիլոգրամներից», - ասել է դիմահարդարը: Խիստ դիետա նա ստիպված է եղել պահպանել ոչ միայն կազմվածքի պատճառով, այլեւ հանուն երեխայի։ Կերակրող մայրը գրեթե ոչինչ չի ուտում, բացի խաշած մսից, անյուղ ձկից, հնդկաձավարից, վարսակի շիլայից եւ կոմպոտներից: