«Տոտենհեմ» - «Արսենալ», «Նապոլի» - «Միլան»․ Բուքմեյքերների կանխատեսումը
Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 35-րդ տուրում հուլիսի 12-ին տեղի կունենա հյուսիսլոնդոնյան դերբին «Տոտենհեմի» եւ «Արսենալի» միջեւ։
Բուքմեյքերները թիմերի հնարավորությունը գնահատում են գրեթե հավասար՝ չնչին առավելություն տալով դաշտի տերերին։ «Տոտենհեմի» հաղթանակի գործակիցը 2․60 է, «Արսենալի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 2․70, ոչ ոքին՝ 3․40 գործակցով։
Իտալիայի առաջնության 32-րդ տուրում հուլիսի 12-ին տեղի կունենա «Նապոլիի» եւ «Միլանի» դիմակայությունը։
Ավելի բարձր են գնահատվում նեապոլյան թիմի հնարավորությունները՝ 2․10 գործակից։ «Միլանի» հաղթանակի գործակիցն է 3․40, ոչ ոքին՝ 3․60։
Անգլիայի առաջնություն, 35-րդ տուր
«Տոտենհեմ» - «Արսենալ»՝ 19։30 (Երեւանի ժամանակ)
Իտալիայի առաջնություն, 32-րդ տուր
«Նապոլի» - «Միլան»՝ 23։45