Էրդողանը հայտարարել է, որ այլ երկրների կարծիքը չի փոխի Սուրբ Սոֆիայի կարգավիճակի վերաբերյալ Թուրքիայի որոշումը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը հայտարարել է, որ այլ պետությունների կարծիքը չի փոխի Սուրբ Սոֆիայ տաճարի կարգավիճակը թանգարանից մզկիթի վերածելու Անկարայի որոշումը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Թուրքիան Սուրբ Սոֆիայի կարգավիճակը թանգարանից մզկիթի փոխելու որոշում է կայացրել՝ հիմնվելով ժողովրդի ցանկության եւ կամքի վրա: Այլ երկրների կարծիքը չի կարող ազդել մեր որոշման վրա»,- Թուրքիայի առաջնորդի խոսքերն է մեջբերում Anadolu-ն։