Ջոնի Դեփը պատմել է, թե ինչից հետո է որոշել բաժանվել Հերդից
Դերասան Ջոնի Դեփը հայտնել է, թե երբ է վերջնական որոշում կայացրել բաժանվելու նախկին կնոջից՝ Էմբեր Հերդից: Այդ մասին հայտնում է Sky News-ը:
Դատավարության ժամանակ դերասանն ասել է, որ որոշել է խզել ամուսնական կապերը Հերդի հետ իրենց մահճակալին նկատած դեֆեկացիայից հետո՝ հայտնում է Sky News-ը: Միևնույն ժամանակ, նա ժխտել է պնդումները, որ արտաթորանքը կարող էր պատկանել զույգի հետ ապրող յորքշիրյան ֆոքսերիերից մեկին։
Ըստ Դեփի՝ կատարվածի համար պատասխանատու է Հերդը «կամ գուցե նրա ընկերներից մեկը»: