Իբրահիմովիչ. Ես տեղ չունեմ այս «Միլանում»
Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչն ակնարկել է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո միլանյան ակումբից հեռանալու մտադրության մասին:
«Այս «Միլանը» իմը չէ: Տարիների ընթացքում շատ բան է փոխվել այս ակումբում: Այստեղ չկան այն նպատակներն ու ձգտումները, որ կային տարիներ առաջ:
Ես ցանկանում եմ, որ «Միլանը» պայքարի Չեմպիոնների լիգայի հաղթող և Իտալիայի չեմպիոն դառնալու համար: Ես տեղ չունեմ այս «Միլանում»»,- 38-ամյա հարձակվողի խոսքը փոխանցում է Football Italia-ն:
Ավելի վաղ Իբրահիմովիչը, որը «Միլան» է տեղափոխվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտարարել էր, որ երջանիկ է զգում իրեն թիմոււմ և մտածում է «Միլանի» հետ նոր պայմանագիր կնքելու մասին: