Դևիդ և Վիկտորիա Բեքհեմների ավագ որդին ամուսնանում է միլիարդատիրոջ դստեր հետ
Բրիտանական լրատվամիջոցները հայտնում են, որ Դեւիդ Բեքհեմի ավագ որդին՝ Բրուքլինը, ամուսնության առաջարկ է արել իր ընկերուհուն՝ Նիկոլա Պելտցին։ 21-ամյա տղան հանդիպում է իր 25-ամյա հարսնացուի հետ յոթ ամիս։ Եթե հավատանք Բրուքլինի ընկերներին, ծնողները գոհ են նրա ընտրությունից, ինչը զարմանալի չէ․ Նիկոլան ամերիկացի միլիարդատեր Նելսոն Պելտցի դուստրն է։
Ավելի վաղ Բրուքլինը հանդիպում էր դերասանուհի Քլոե Գրեյս Մորեցի եւ մոդել Հանա Քրոսի հետ: