Լա Լիգայի հունիս ամսվա լավագույն ֆուտբոլիստը
Իսպանիայի առաջնության հունիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման, տեղեկացնում է մրցաշարի մամուլի ծառայությունը:
Հունիսին տեղի ունեցած 5 խաղերում Բենզեման խփել է 3 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում:
Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Բենզեման մասնակցել է 33 հանդիպման, խփել 17 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում:
Նշենք, որ «Ռեալը» հաղթանակ է տարել հունիսին անցկացրած բոլոր խաղերում և այժմ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: