Թրամփը մեղմել է իր նախկին խորհրդական Ռոջեր Սթոունի դատավճիռը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղմել է իր նախկին խորհրդական Ռոջեր Սթոունի դատավճիռը, հաղորդում է «BBC News»-ը:
Նախկին խորհրդականը դատապարտվել էր 40 ամսվա ազատազրկման:
67-ամյա Սթոունը մեղադրվում էր Կոնգրեսին կեղծ ցուցմունքներ տալու մեջ:
Սպիտակ տան հայտարարության մեջ նշվում է, որ նա դարձել է «ռուսական միստիֆիկացիայի» զոհ, որին երկար տարիներ շարունակ ձախականները, նրանց դաշնակիցներն ու ԶԼՄ-ներն աջակցել են՝ փորձելով տապալել Թրամփի նախագահությունը:
«Ռոջեր Սթուոնը շատ է տապառել, նրա նկատմամբ շատ անարդար են եղել: Այժմ նա ազատ մարդ է»,-նշում է Սպիտակ տան հայտարարության մեջ: