«Եթե համացանցում հայհոյելը համարվեր օլիմպիկական մարզաձեւ․․․ Ասենք թե, կունենայինք սպորտային Ուշունցի օլիմպիական հավաքական»․ Մկրտիչ Արզումանյանի նոր գրառումը
Սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանը չի դադարում ուրախացնել երկրպագուներին։ Նա միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում հանրային ամենատարբեր իրադարձություններին եւ իր հրապարակումներով ժպիտ պարգեւում հետեւորդներին։
Մկրտիչ Արզումանյանն իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որին կից կատարել է հետեւյալ գրառումը․ «Եթե համացանցում հայհոյելը համարվեր օլիմպիկական մարզաձեւ, Հայաստանը կդառնար վերջին տարիների բացարձակ չեմպիոն։ Ասենք թե, կունենայինք սպորտային Ուշունցի օլիմպիական հավաքական»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված լուսանկարում սիրված դերասանը կերպարանք էր ընդունել կանաչ մեքենայի մեջ նստած։ Հրապարակմանը կից տաղանդավոր դերասանը կատարել էր հետեւյալ գրառումը․ «ԿանանչապատԸմ ենք...»։