Դմիտրի Նագիեւն արտամուսնական կապից ծնված դուստր ունի
Ռուս հեռուստահաղորդավար ու դերասան Դմիտրի Նագիեւը չի բարձրաձայնում անձնական կյանքը։ Ընտանեկան հարաբերությունների մասին «Ես եղել եմ Նագիեւի կինը» հուշագրություններում հիշատակել է նրա նախկին կինը՝ Ալիսա Շերը։ Շոումենի շատ ընկերներ «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հետ զրույցում խոսել են Նագիեւի անձնական կյանքի մասին՝ նշելով, որ նա ապրում է երկու ընտանիքում։
Ավագ որդուն՝ Կիրիլին, լույս աշխարհ է բերել առաջին կինը՝ ռադիոահաղորդավարուհի Ալիսա Շերը, որի հետ նա 18 տարի է ապրել։ Ամուսնալուծությունից հետո նա գրել է «Ես եղել եմ Նագիեւի կինը» գիրքը, որում պատմել է նրա այլ սիրավեպերի մասին։
Ամուսնացած լինելով Ալիսայի հետ՝ Դմիտրին սիրավեպ է սկսել գործընկերոջ՝ Նատալյա Կովալենկոյի հետ՝ ազդեցիկ, գեղեցիկ շիկահեր, որն աշխատում էր որպես նրա մամուլի քարտուղար ու գործակալ։ Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ 48-ամյա Նատալյան ու Դմիտրին միասին ապրում են Սանկտ Պետերբուրգում, մեծացնում 11-ամյա որդուն՝ Մարկին, միասին աշխատում «Առաջին ալիք»-ում։
Սակայն Մոսկվայում դերասանը եւս մեկ սիրելի ունի՝ Աննա անունով թխահեր գեղեցկուհին, որը ութ տարի առաջ նրան դուստր է պարգեւել՝ Միրան։ Նագիեւը պաշտոնապես ընդունել է երեխային, նրան իր ազգանունը տվել։ Ասում են՝ Աննան Դմիտրիին երբեմն ուղեկցում է հյուրախաղերին։ Նագիեւը նրա անունով է անվանել իր բարեգործական հիմնադրամը։