Ռուս ուղղափառ եկեղեցի. Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը կարող է էլ ավելի մեծ տարաձայնությունների հանգեցնել
Ռուս ուղղափառ եկեղեցին հայտարարել է, որ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի որոշումը կարող է էլ ավելի մեծ տարաձայնությունների հանգեցնել: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ստորագրել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին հրամանագիրն այն բանից հետո, երբ թուրքական դատարանը չեղարկել է 1934 թվականի հրամանագիրը, որով այն թանգարանի էր վերածվել:
«Ցավալի է, որ Ռուս ուղղափառ եկեղեցու, այլ ուղղափառ եկեղեցիների մտահոգությունն արձագանք չստացավ: Տվյալ որոշումը, ցավոք, ուղղված չէ հակասությունների հարթմանը, այլ, հակառակը, կարող էլ ավելի մեծ տարաձայնությունների հանգեցնել, ինչի մասին հուլիսի 6-ին հայտարարել է Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը»,-ասել է ՏԱՍՍ-ի զրուցակիցը: