Լավրով. միջուկային դիմակայության ռիսկերը վերջին շրջանում աճել են
Միջուկային դիմակայության ռիսկերը վերջին շրջանում աճել են, ԱՄՆ-ը հրաժարվում է ռազմավարական կայունություն տերմինից: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Ես համաձայն եմ, որ վերջին շրջանում միջուկային ռիսկերն աճել են, որ անվտանգության ոլորտում իրավիճակը դեգրադացվում է: Պատճառն ակնհայտ է. ԱՄՆ-ը ցանկանում է վերադարձնել գլոբալ գերակշռումը: Նրանք ցանկանում են հաղթել»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը մտահոգված է, որ ԱՄՆ-ը բարձրացնում է Չինաստանի հասցեին մեղադրանքների աստիճանը:
Նա նաեւ հույս է հայտնել, որ չինացի և ամերիկացի գործընկերների մոտ մնացել են դիվանագիտական մեթոդներ:
«Պետք չէ միմյան հրապարակայնորեն վիրավորել: Պետք է հարգել միմյանց շահերը»,-հավելել է Լավրովը: