Ֆաբրեգասը նշել է իր կարիերայի 3 լավագույն մարզիչներին
Ֆրանսիայի առաջնությունը ներկայացնող «Մոնակոյի» իսպանացի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը նշել է իր կարիերայի լավագույն 3 մարզիչների անունները:
«Ես խաղացել եմ լավագույն մարզիչների գլխավորությամբ: Նրանք լավագույնն են եղել ոչ միայն 21-րդ դարում, այլ նաև ամբողջ ֆուտբոլի պատմության մեջ:
Իմ կարիերայի լավագույն մարզիչներն են եղել Արսեն Վենգերը, Խոսեպ Գվարդիոլան և Ժոզե Մոուրինյոն: Նրանք, իրոք, մեծագույն մարզիչներ են»,- Ֆաբրեգասի խոսքը փոխանցում է BBC-ն:
Ֆաբրեգասն Արսեն Վենգերի հետ աշխատել է Լոնդոնի «Արսենալում», որտեղ հանդես է եկել 2003-2011 թվականներին, Խոսեպ Գվարդիոլայի հետ «Բարսելոնայում»՝ 2011/12 մրցաշրջանում, իսկ Ժոզե Մոուրինյոյի հետ՝ «Չելսիում», որտեղ խաղացել է 2014-2019 թվականներին:
Ֆրանսիայի ավարտված առաջնությունում Սեսկ Ֆաբրեգասը մասնակցել է 18 հանդիպման, դարձել 3 գոլային փոխանցման հեղինակ: