«Լոռի ՖԱ»-«Արարատ» հանդիպումը, որը պետք է կայանար հուլիսի 14-ին, տեղի չի ունենա
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է ընդունել չեղարկել Բարձրագույն խմբի 28-րդ տուրի «Լոռի» - «Արարատ-Արմենիա» հանդիպումը:
«Հաշվի առնելով, որ «Լոռի ՖԱ» թիմի դարպասապահ Վարդան Շահատունու COVID-19 թեստը դրական պատասխան է տվել, իսկ մի քանի ֆուտբոլիստներ ունեն ջերմություն և հիվանդ են թոքաբորբով, ինչպես նաև «Արարատ ՖԱ» գրությունն առ այն, որ ակումբը ևս անհրաժեշտ է համարում չեղարկել վերջին տուրի հանդիպումը, որը մարզական տեսանկյունից որևէ նշանակություն չունի ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով, որոշում է կայացրել չեղարկել «Լոռի ՖԱ»-«Արարատ» հանդիպումը և երկու թիմերին էլ միավոր չշնորհել»,- ասված է ՀՖՖ մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ «Լոռի» - «Արարատ» հանդիպումը նախատեսված էր անցկացնել հուլիսի 14-ին: