Ալեքսիս Օհանյանը ցույց է տվել, թե ինչպես է օրը սկսում է հայկական ձևով (Լուսանկարներ)
Թեեւ գործարար, Reddit եւ Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն ԱՄՆ-ում է մեծացել, ցանկացած հարմար իրավիճակում հիշեցնում է իր հայկական արմատների մասին։ Ալեքսիսը լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով, թե ինչպես է սկսվում իր աշխատանքային օրը։ Կադրում երեւում է հայկական սուրճը, որը գործարարը վայելում է՝ հիանալով հայկական ավանդական գորգով։
Ավելի վաղ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի ամուսինն արդեն իսկ ցույց է տվել իր աշխատավայրը, ուր հայկական գորգ է փռված։ «Մեծ վարպետություն, որը հավերժ է։ Ես օպտիմալացրել եմ իմ աշխատանքային տարածքը, որպեսզի այն շրջապատեն նվիրվածության հիշեցումները, որոնք անհրաժեշտ են մշակութային ժառանգության պահպանման համար։ Սա հայկական ավանդական գորգ է՝ հպարտությամբ ու բոլոր ավանդույթներով»,- լուսանկարը մակագրել էր Ալեքսիսը։
Օհանյանը հայկական գորգերի մեծ երկրպագու է։ Նա ավելի վաղ դստեր համար հայկական գորգ էր գնել։ «Հայկական է (Ես գորգի մասին եմ խոսում, որը դստերս՝ Օլիմպիայի համար գնել եմ Հայաստան կատարած վերջին այցելությանս ժամանակ։ Այս գորգը գործված է այն ոճով, որով գորգեր էին արտադրում Արեւմտյան Հայաստանի այն տեղանքում, որտեղ ծնվել է իմ տատիկը։ Ցեղասպանությունից հետո նրա ընտանիքին քիչ բան է մնացել, այնպես որ սա նոր-հին ընտանիքի ժառանգությունն է)»,- նշել էր Ալեքսիսը։